ՌԴ Սմոլենսկի մարզի պատժամիջոցների իրականացման դաշնային ծառայության մամուլի կենտրոնից հայտնել են, որ Ուղղիչ աշխատանքային գաղութ 2-ում բանտարկյալների միջեւ ծագած խնդիրը լուծվել է, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վադինո ավանում կալանավորների միջեւ անկարգություններ էին ծագել։ Ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր 60 մարդ։
Ներկայումս գաղութում իրավիճակը կայուն է, հայտնել են պատժամիջոցների իրականացման դաշնային ծառայությունից։





























