Աֆղանստանում հոկտեմբերին 4280 մարդ է սպանվել, որոնցից 3.7 հազարը գրոհայիններ են եղել։ Այս մասին հայտնում է Tolo new հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Աֆղանստանում հոկտեմբերին գրանցվել է 897 ահաբեկչական ակտ եւ անվտանգությանը սպառնող այլ գործողություն։ Դա 3 տոկոսով ավելի շատ է, քան սեպտեմբերին։ 7 տոկոսով ավելացել է հակակառավարական խմբերի զինված հարձակումների թիվը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Կառավարական ուժերը հոկտեմբերին 536 ռազմական գործողություն են իրականացրել։ Հակակառավարական ուժերն իրենց հերթին 126 անգամ գրոհել են պետական օբյեկտները։

«Հոկտեմբերին Աֆղանստանում սպանվել է 4280 մարդ, ինչը 28 տոկոսով ավելի շատ է, քան սեպտեմբերին»,- նշում է հեռուստաալիքը։