«Կալաշնիկով» ընկերությունը բանակցություններ է վարում հնդկական ընկերությունների հետ երկրում Կալաշնիկովի ինքնաձիգի համատեղ արտադրություն հիմնելու համար, հայտնում է DNA-ն։

«Մենք բանակցություններ ենք վարում Հնդկաստանի պետական եւ մասնավոր ընկերությունների հետ։ Սակայն դեռեւս վաղ է անուններ տալ, քանի որ դեռ բանակցային փուլում ենք»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվոռուչկոն, փոխանցում է Gazeta-ն։