Մյանմարում «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, փոխանցում է Reuters-ը։

Կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ առավել խիտ բնակեցված շրջաններում ընդդիմադիրները հավաքել են ձայների 80 տոկոսը։ Ծայրամասերում նրանք հավաքել են 65 տոկոս։

Մյանմարում ընտրությունները կայացել են առանց միջադեպերի, փոխանցում է Gazeta-ն։

Ընտրություններին մրցակցում էին իշխող Դաշնային համերաշխության եւ զարգացման կուսակցությունն ու «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» ընդդիմադիր կուսակցությունը։ Ողջ ուշադրությունը կենտրոնացված է ժողովրդավար կառավարություն ձեւավորելու հնարավորությանը, որը հաղթանակի դեպքում կյանքի կկոչեն քաղբանտարկյալ, Նոբելայն մրցանակի դափնեկիր Աուն Սա Սու Չժիի կողմնակիցները։ Նա ինքը չի կարողացել դնել իր թեկնածությունը երեխաների՝ Բրիտանական քաղաքացիություն ունենալու պատճառով։