Թուրքիայում օրեր առաջ «զուգահեռ կառույց»-ի գործով իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալվածներից 17-ի նկատմամբ դատարանը կալանքի որոշում է կայացրել։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Իզմիրի գլխավոր դատարախազությունը կալանման պահանջով «զուգահեռ կառույցի» գործով ձերբակալված 36 կասկածյալներին ներկայացրել է դատարանին, սակայն դատարանը կալանման որոշում է կայացրել 17-ի նկատմամբ։
Նշենք, որ կալանավորվածների մեջ են Իզմիրի նահանգային նախկին ոստիկանապետԱ.Բ.-ն եւ փոխոստիկանապետ Մ.Ա.Ս-ն։
Ձերբակալվածների մեջ են Իզմիրի նահանգային նախկին ոստիկանապետԱ.Բ.-ն եւ փոխոստիկանապետ Մ.Ա.Ս-ն։
«Զուգահեռ կառույցի» գործով հիշյալ ձերբակալվածներին լրտեսության մեղադրանքներ է ներկայացվել։





























