Երևանի բուսաբանական այգու մոտակայքում այսօր` նեյեմբերի 7–ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկած 18-ամյա Ավագ Ռոստոմյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնից, որտեղ վթարից հետո տեղափոխվել է տղան:

Երիտասարդի կյանքին վտանգ է սպառնում, նա գտնվում է վերակենդանացման բաժնում, նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Աճառյան փողոցում այսօր՝ նոյեմբերի 7-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: