Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ուղիղ բանակցություններն սկսվելու են այսօր՝ սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անմիջական մասնակցությամբ:

Հատկանշական է, որ այդ բանակցություններն սկսվում են իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ լարվածության սրման ֆոնին: Այս շաբաթ «Համաս»-ի գրոհայինները գնդակահարել էին չորս իսրայելցիների Արեւմտյան ափին, եւս երկուսը վիրավորվել են, հաղորդում է RBC-ն:

Պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունների նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել օգտվել հնարավորությունից: «Նրանք չպետք է կորցնենք այդ շանսը, քանի որ նման հնարավորություն կարող է եւ չլինել»,- նախագահի խոսքն է  մեջբերել Reuters-ը:

Օբաման հայտնել է նաեւ, որ կողմերը կիսում են այն կարծիքը, թե խաղաղ համաձայնության պետք է  հասնել առաջիկա մեկ տարվա ընթացքում:

Աբբասը նշել է մերձավորարեւելյան հակամարտության առանցքային պայմանները՝ Իսրայելը պետք է ազատ արձակի բոլոր պաղեստինցի բանտարկյալներին: