«The Washington Post»-ը գրում է, որ Վաշինգտոնի և Թբիլիսիի միջեւ գաղտնի բանակացությունների արդյունքում հնարավոր է Գուանտանամոյի բանտարկյալներին տեղափոխել Վրաստանի բանտեր: Թերթը վկայակոչում է ԱՄՆ նախագահի վարչակազմում իր աղբյուրին: Այդ հոդվածն ընթերցվել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Վրաստանի պատիժների կատարման և պայմանական ազատազրկման հարցերով նախարարությունում «Կոմերսանտին» պարզաբանել են, որ այս պահի դրությամբ Վրաստանի քրեակատարողական հաստատություններում Գուանտանամոյի բանտից ոչ մի բանտարկյալ չկա, իսկ նրանց հնարավոր տեղափոխման մասին հարցը չի մտնում նախարարության իրավասության մեջ: Վրաստանի պաշտպանության նախարարությունում էլ հայտնել են, որ այս առնչությամբ որևէ բանակցություն չի վարվում:
Միաժմանակ, Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվական-վերլուծական վարչության ղեկավար Շոթա Ուտիաշվիլին ոչ հաստատել է, ոչ էլ հերքել Գուանտանամոյի բանտարկյալներին Վրաստան տեղափոխելու հնարավորությունը:
Վրացական իշխող կուսակցություններից մեկի` «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Դավիդ Դարչիաշվիլին չի բացառել այդ հնարավորությունը: Ըստ պատգամավորի, «պետք է լրջորեն ուսումնասիրել, թե արդյո՞ք նման որոշումը չի հակասում միջազգային իրավունքին և վրացական օրենսդրությանը»:
«Եթե հակասություններ չկան, Վրաստանը կարող է համաձայնություն տալ ամերիկացի գործընկերներին` վրացական բանտերում բանտարկյալներին տեղավորելու առումով, ճիշտ այնպես, ինչպես ավելի վաղ դա արել են ԱՄՆ-ի մյուս գործընկերները` օրինակ Մեծ Բրիտանիան», — ասել է Դարչիաշվիլին:




























