Սեպտեմբերի 1-ի երեկոյան Պակիստանի արեւելքում գտնվող Լահոր բնակավայրում երեք պայթյուն է որոտացել, որոնց արդյունքում զոհվել է 25, վիրավորվել առնվազն 170 մարդ:

Տեղական ոստիկանության տվյալներով, պայթյունները որոտացել են շիա-մահմեդականների երթի ժամանակ: Պայթյունները խուճապ եւ հրմշտոց են առաջացրել բազմության մեջ:

Ոստիկանները կարծում են, որ առնվազն երկու պայթյունները իրականացվել են մահապարտների կողմից: Նախնական տվյալներով, մահապարտները 14-ից 20 տարեկան են:

Պայթյուններից հետո, իշխանությունների գործողություններից դժգոհ բազմությունն այրել է ոստիկանական մի քանի մեքենա:

Առայժմ որեւէ մեկն իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը, սակայն գրեթե կասկած չկա, որ ահաբեկչությունն իրականացրել է «Թալիբանը»: