Մոսկվայում սկսել է գործել ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խոշորագույն նախագծերից մեկը՝ Համագործակցության ցանցային համալսարանը:

Համատեղ մագիստրատուրաների համակարգը Եվրոպայում գործում է  վաղուց եւ հաջողությամբ: Հետեւելով այդ օրինակին՝ ԱՊՀ համալսարանն առաջարկում է  դիպլոմ ստանալ միանգամից երկու բուհում՝ մայր եւ գործընկեր 16 համալսարաններից մեկում:

Պահանջվել է մեկուկես տարուց ավելի, որպեսզի ծրագրերի միացյալ չափորոշիչներ մշակվեն: Առայժմ ուժերը բավարարել են միայն հումանիտար մասնագիտացումների համար, բայց հետագայում խոստանում են ընդլայնել ցանկը եւ հավելել ինժեներա-տեխնիկական պրոֆիլը: Նոր նախագիծը յուրացնում են 140 ուսանողներ Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ղրղըզստանից եւ Ղազախստանից:

Նախագծերի արժեքը բավական մատչելի է՝ համեմատած եվրոպական ծրագրերի հետ՝ 5-8 հազար դոլար տարեկան: