Ադրբեջանական կողմը խոստացել է կարճ ժամանակահատվածում վերադարձնել Հայաստանի քաղաքացի կնոջը:

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, «ձերբակալված Հայաստանի քաղաքացուն վերաբերվում են միջազգային իրավունքի նորմերի շրջանակում հաստատված կանոններին համապատասխան: Կարճ ժամանակահատվածում, համապատասխան գործընթացներից հետո, նրան կփոխանցեն հակառակ կողմին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 1942 թվականին ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանը նոյեմբերի 8-ին հայտնվել է ադրբեջանական կողմում: Կինը բնակվում է Տավուշի մարզի Կոթի գյուղում: