ԱՄՆ-ն Հարավային Կորեային է վերադարձնում ավելի քան մեկ միլիոն դոլար, որը պատկանում էր հարավկորեական նախկին բռնապետ Չոն Դու Հվանին: Սա առաջին դեպքն է, երբ Միացյալ նահանգները «լվացած» փողերը Հարավային Կորեային են վերադարձնում, հայտնում է «Ռյոնհափ» լրատվական գործակալությունը:
Նրա տվյալներով ՝ Կորեայի հանրապետության արդարադատության նախարար Կիմ Խյոն Ունը նախօրեին Վաշինգթոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Լորետա Լինչի հետ ու նրանից թույլատվություն ստացել Չոն Դու Հվանին առնչություն ունեցեղ գումարները Սեուլին վերադարձնելու համար:
Անցած տարի 726 հազար դոլարով վաճառվել էր նախկին նախագահի որդու Քալիֆորնիայում գտնվող տունը ու առգրավվել էր 500 հազար դոլար, որոնք Փենսիլվանիայում ներդրվել էին Չոն Դու Հվանի հարսին պատկանող ընկերության մեջ:
Նախկին բռնապետը իշխանության էր եկել 1979 թ. հեղաշրջումից հետո ու կառավարել մինչեւ 1988 թ.: 1997 թ. Կորեայի հանրապետության գերագույն դատարանը պահանջել է վերադարձնել այն գումարները, որոնք նա ապօրինի ճանապարհով էր կուտակել, հայտնում է «Փրայմը»:
Չոն Դու Խանի ընտանիքը, ինչպես նշում է «Ռյոնհափը», պետությանը պարտք է 100 մլրդ հարավկորեական վոն (գրեթե 100 մլն դոլար):





























