ԱՄՆ-ի եւ Կուբայի ներկայացուցիչները Վաշինգթոնում իրավապահության պահպանության հարցերով նոր երկխոսության շրջանակներում անցկացրել են առաջին բանակցությունները։ Այդ քայլն արվել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացի ենթատեքստում։ Այս մասին հայտնում է Պետդեպի մամուլի ծառայությունը։

Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էր պետքարտուղարի՝ Արեւմտյան կիսագնդի գործերով օգնական Ալեքս Լին եւ գլխավոր դատախազի օգնականի տեղակալ Բրյուս Շվարցը։ Կուբան ներկայացնում էր Կուբայի ԱԳՆ ԱՄՆ դեպարտամենտի երկկողմ հարաբերությունների հարցերով տնօրեն Յուրի Գալա Լոպեսը։

Քննարկման թեման եղել է իրավապահ ոլորտում համագործակցության ոլորտները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։