Ուկրաինան այս տարվա նոյեմբերի սկզբից 4 անգամ կրճատել է ռուսական գազի գնման օրական ծավալները։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
Միլլերի խոսքով՝ դա տեղի է ունեցել Ուկրաինայի բյուջեի պակասուրդի պատճառով։ Ինչպես նշել է թոփ մենեջերը, գազի կանխավճարը երկրին կբավականացնի 4 օր՝ մինչեւ նոյեմբերի 14-ը։
Միաժամանակ Միլերի խոսքով՝ Ուկրաինան նվազեցնում է նաեւ եվրոպական ուղղությամբ գնվող գազի ծավալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նոյեմբերի 8-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի կառավարությանը հաջողվել է կայունացնել երկրի տնտեսությունը եւ ազատվել ռուսական գազից ունեցած կախվածությունից։





























