Նոր Օռլեանի վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միգրացիոն պլանը, որը 5 մլն ապօրինի ներգաղթյալների թույլ կտար խուսափել արտաքսումից։ Դրանով իսկ 5-րդ շրջանային դատարանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նախագահի վարչակազմի ձեռնարկած միգրացիոն նախաձեռնության հարցով դաշնային դատավորի որոշումը։
Կատարվածն ամենայն հավանականությամբ Օբամային կխանգարի մինչեւ 2017թ. կյանքի կոչել իր պլանը։ Նշվում է, որ վերաքննիչ բողոքարկումը կարող է ձգվել մի քանի ամիս։
Նախաձեռնությամբ արգելվում է երկրից վտարել ԱՄՆ քաղաքացիների ծնողներին, որոնք ապրում են այդ երկրում, սակայն քաղաքացի չեն հանդիսանում, ինչպես նաեւ երկար տարիներ ԱՄՆ-ում ապրող ներգաղթյալներին։





























