Մալաթիայի բոլոր բնակիչներն «այո» են ասելու սահմանադրական փոփոխություններին: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

«Ավելին՝ Հայաստանում բոլորն են «այո» ասելու սահմանադրական փոփոխություններին եւ այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ զբաղվելու է «այո»-ի ակտիվ քարոզարշավով:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջում, որ իրեն պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնի աշխատակիցների վրա «թիվ են դրել», թե քանի «այո» պետք է ապահովի նրանցից յուրաքանչյուրը, Ալեքսանյանը պատասխանել է. «Մարդիկ ուզում են այո ասեն, ինչ թիվ դնելու մասին է խոսքը»:

Այլ հարցերի նա չի պատասխանել՝ հիշեցնելով, որ միայն փողով է հարցազրույց տալիս: