Մարդահամարի ու ոստիկանության թվերը չեն համընկնում: Նման գրառում է կատարել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facbook-ի իր էջում:
Նա մասնավորապես, նշել է.
«Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ համադրել է ՀՀ ոստիկանության տվյալները՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց մասին, եւ իր վերլուծությունը։
«Պաշտոնապես Հայաստանի դպրոցներում սովորող երեխաների թիվը կազմում է 465 հազար: Դպրոցականները տարիքի բերումով իրավունք չունեն մասնակցել քվեարկությանը: Իրավունք չունեն մասնակցել նաեւ նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց թիվը մոտ 250 հազար է: Ստացվում է, որ 715 հազար հայաստանցի ընտրելու իրավունք չունի, իսկ 2 միլիոն 554 հազարը իրավունք ունի: Այս երկու թվերը իրար գումարելով՝ ստանում ենք, որ Հայաստանի բնակչությունը 3 միլիոն 270 հազար է: Այնինչ, ըստ մարդահամարի տվյալների, Հայաստանում մշտական բնակչությունը 3 միլիոն է, իսկ առկա բնակչությունը՝ 2.8 միլիոն»:
Նշենք, որ ըստ ոստիկանության տրամադրած տվյալների՝ քվեարկության օրվանից 30 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը 2.554.332 է:





























