Չելյաբինսկից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը, արտակարգ վայրէջք է կատարել Ուֆայում՝ ուղեւորներից մեկի առողջական խնդրի պատճառով։ 

Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են Ուֆայի օդանավակայանի մամուլի ծառայությունից,   ժամը 7:02-ին Ուֆայի օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը շտապ վայրէջք է կատարել Ուֆայի օդանավակայանում 63-ամյա ուղեւորի առողջական վիճակի պատճառով։ Ուղեւորին զննել են օդանավակայանի բուժկետում, իսկ  ժամը 7:45-ին մեքենայով տարել են շտապօգնության հիվանդանոցներից մեկը։  

Ժամը 8:22-ին օդանավը թռել է իր սովորական չվերթով։