Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի մամուլի քարտուղար Ալիա Սամիգուլինան չի հաստատել, որ Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը տարիներով դադարեցված է մնալու:

«Ժամկետների մասին դատողությունները արդիական չեն, քանի դեռ անվտանգության գնահատում չի արվել ու հնարավոր առաջարկներ չեն ստացվել»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով «Կոմերսանտի» նյութը, որի հոդվածագիրը, վկայակոչելով կառավարության աշխատակազմի աղբյուրը, խոսում էր թռիչքների արգելքի երկարատեւության մասին:

«Եգիպտոսի ուղղությամբ թռիչքներն արդեն արգելված են, այդ արգելը կտեւի ոչ թե մեկ- երկու ամիս, այլ տարիներ»,- հայտարարել է թերթի զրուցակիցը: Նա նաեւ հավելել էր, որ նման քայլեր են ձեռնարկվելու նաեւ այլ երկրների նկատմամբ: