Սեպտեմբերի 1-ից «ԱրմենՏել» ընկերության վաճառքի նոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Սիվոլապովը: Նա պահեստի սպա է, ավարտել է Ռիգայի բարձրագույն ռազմական ավիացիոն ինժիեներական ուսումնարանը, ծառայել ռազմա-օդային ուժերում, ՌԴ ավիացիոն արդյունաբերության նախարարության ձեռնարկությունում մասնակցել է ավիացիոն սարքավորումների գիտահետազոտական եւ փորձնական մշակումների ներդրմանը:
Նշենք, որ նախքան «ԱրմենՏել» ընկերության վաճառքի տնօրեն նշանակվելը Սիվոլապովը զբաղեցրել է ֆրանսիական խոշոր արդյունաբերական ընկերության Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում գործող «Սեն-Գոբեն Կավմինստեկլո» Գլխավոր տնօրենի պաշտոնը: Նա ստացել է MBA աստիճան Գերմանիայի Բռեմենի Համալսարանում Global Management մասնագիտությամբ:



























