Թուրքիայի Գիրեսուն քաղաքի բանտում դեռեւս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել։
Թուրքական Sol Haber կայքի փոխանցմամբ՝ Գիրեսունի բանտում բռնկված հրդեհի ծխի պատճառով 12 բանտարկյալ եւ 12 բանտապահ անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Իրավապահները հայտնել են, թե հետաքննություն է սկսվել՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները։





























