Այս տարի մայրաքաղաքում տեղադրվել է «Երեւան» ձուլվածքով 550 նստարան:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նման նստարաններ Երեւանում սկսել են տեղադրվել 2012 թվականից:

Մինչ օրս Երեւանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 2350 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, ինչի մասին հաճախ նշում են նաեւ երեւանցիները:

Միայն 2015 թվականին «Երեւան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 550-ով: Ըստ անհրաժեշտության պարբերաբար նորոգվում եւ թարմացվում են նաեւ նախկինում տեղադրված նստարանները: