Պետք չէ համարել, որ ՀՀՀԿ-ն ուզում է ուժային մեթոդներով առաջ մղել սահմանադրական փոփոխությունները։ Այդ մասին նոյեմբերի 10-ին խորհրդարանում հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի քննարկման ընթացքում։ Նախագծի հեղինակները ՀՀԿ-ական պատգամավորներն են։
Նրա խոսքով, կուսակցությունում դեռ մնում են ինքնահաստատման սիրահարներ, որոնք իրենց նկրտումները փորձում են ներկայացնել որպես երկրին օգտակար լինելու ցանկություն, բայց նմանների թիվը գնալով նվազում է։ «Եվ հանրաքվեին նախապատրաստվելով՝ մենք հույսը չենք դնում նման մարդկանց վրա, որոնց թիվը գնալով նվազում է մեր շարքերում, այլ այդ փոփոխությունների կարեւորության հանդեպ մեր հավատի եւ այն բանի, թե որքանով կկարողանանք մեր երկրի քաղաքացիների շրջանում տեղ հասցնել դրանց կարեւորությունը», - նշել է Սահակյանը։



























