Թենիսի «Մեծ սաղավարտ» մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկացի Անդրե Աղասին, ով 2006-ին ավարտեց մարզական կարիերան, ընդգրկվել է թենիսի Փառքի սրահի թեկնածուների ցուցակում, հաղորդում է AP-ը: Ընդ որում, Աղասին այդ ցուցակում միակն է, որ սպորտից վերջերս է հեռացել: Հավակնորդների թվում են նաեւ 1935-1958թթ. 19 անգամ «Մեծ սաղավարտի» հաղթող դարձած ավստրալուհի Թելմա Քոյն Լոնգը եւ 1959-ի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող, բրիտանուհի Քրիսթին Թրուման Ջեյնսը: Թենիսի Փառքի սրահի նոր անունները հայտնի կդառնա հաջորդ տարվա սկզբին: