ԱՄՆ-ում աջ ծայրահեղական գաղափարների հարող պաստոր Քեւին Սուոնսոնը ամերիկացիներին կոչ է արել մեղքերի քավություն խնդրել Հարի Փոթերի մասին գրքերը կարդալու համար։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը։

Նա հայտնել է, որ ավելի լավ է ծնողները երեխաների վզից քար կապեն եւ ծովի հատակը նետեն, քան թույլ տան կարդալ «Հարի Փոթեր»-ը։

«Բարեկամնե՛ր, ես տեսնում եմ, որ դատաստանի օրը մոտենում է։ Մենք պետք է ստիպենք, որ Ամերիկան զղջա։ Զղջա աբորտների եւ հարյուր միլիոնավոր դիակների համար։ Երկիրը պետք է մեղա գա «Հարի Փոթեր» կարդալու համար, որում ներկայացված է նույնասեռական քարոզիչ Դամբլդորի կերպարը»,- ասել է նա։

Նշվում է, որ Սուոնսոնի ելույթը սոցցանցերում բողոքի ալիք է առաջ է բերել։