Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել վատ եղանակի պատճառով: «Դոմոդեդովո» օդանավակայանի առցանց-տաբլոյի համաձայն, հետաձգվել է ժամանող եւ թռչող 70 չվերթ:
«Վնուկովո» օդավակայանում հետաձգվել է 11 չվերթ, իսկ «Շերեմետտեւոյում»՝ 5 չվերթ, հաղորդում է Gazeta-ն:
Նշենք, որ առցանց-տաբլոյի համաձայն, դեպի Երեւան չվերթները չեն հետաձգվել:





























