«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում գրանցվելու համար այլեւս վճարել պետք չէ, հաղորդում է այդ ընկերության մամուլի ծառայությունը:
«Մենք կատարելագործել ենք ալգորիթմերը, որոնք վերլուծում են օգտագործողների գործողությունները եւ արգելափակում «սպամ» ակտիվությունը»,- հայտարարել է «Օդնոկլասնիկիի» նախագահ Իլյա Շիրոկովը, դրանով բացատրելով գրանցման համար վճարը վերացնելու որոշումը:
«Օդնոկլասնիկին» ոչ միայն չեղյալ է համարել գրանցման համար վճարի գանձումը, այլեւ վերացրել է լուսանկարների քանակի սահմանափակումը, որոնք օգտագործողը կարող է տեղադրել իր էջում: Նախկինում նախատեսված քանակից ավելի լուսանկարներ տեղադրելու համար պետք էր վճարել:




























