Չինաստանում սողանքի հետեւանքով զոհվել է 3, անհետ կորել 57 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Յուննան նահանգի Բաոշան քաղաքից 120 կմ հեռավորության վրա գտնվող Բամա բնակավայրում:
Սողանքը տեղի է ուենցել սեպտեմբերի 1-ին, բնակավայրում, որտեղ 82 մարդ է ապրում: Տուժածներին օգնելու համար 160 զինվոր է ուղարկվել: Նաեւ դեպքի վայր է մեկնել երկրաբանների խումբ՝ պարզելու սողանքի պատճառը:
Քաղաքային կառավարությունը փրկարարական աշխատանքների շտաբ է ստեղծել: Որոշվել է կազմավորել փրկարարների ութ խումբ, որտեղ ընդգրկվել են տեղացիներ, զինվորականներ եւ ոստիկաններ:




























