Բաքվում բողոքի հերթական ակցիան են կազմակերպել աշխատավորները, որոնք փորձում են ստանալ իրենց հասանելիք փողերը:

Ինչպես հայտնում է ANS հեռուստաալիքը՝ մի խումբ աշխատավորներ, որոնք Բաքվում շենքերի երեսպատման աշխատանքներ են իրականացրել, բողոքի ցույց են կազմակերպել Բինագադինի շրջանի Գործադիր իշխանության շենքի առջեւ: Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են, որ թեեւ բոլոր աշխատանքներն ավարտվել են՝ իրենք արդեն վեց ամիս է չեն կարողանում ստանալ իրենց վաստակած փողերը:

«Մեզ կերակրում են խոստումներով, կես տարով ձգձգելով աշխատավարձերի վճարումը: Մեր ղեկավարն ասում է, որ աշխատանքների պատվիրատուն Բինագադինյան շրջանի գործադիր իշխանությունն է եղել, որը հետո հրաժարվել է վճարել փողը»,- պատմել է աշխատավորներից մեկը՝ Էլչին Մահմուդովը: