Չինաստանի ափերից արեւելք՝ Դեղին ծովի հատակին, հայտնաբերել են ոսկու խոշոր հանք, որի պաշարները գնահատվում են 470 տոննա։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։ Հանքը գտել են Շանդուն նահանգի Սանշան կղզու մոտ։ Սա առաջին հանքավայրն է, որը գտնվում է համաշխարհային օվկիանոսի հատակին։
Ողջ տնտեսական շրջանում ոսկու պաշարները գնահատվում են մեկուկես հազար տոննա։ Միաժամանակ նոր հանքից արդյունահանումը բավական բարդ է լինելու, քանի որ այն գտնվում է 2 կմ խորության վրա, փոխանցում է Lenta-ն։
Այս պահին Չինաստանում ոսկու ամենախոշոր հանքը գտնվում է Լայչժոու քաղաքի մոտ։ Դրա պաշարները կազմում են 2 հազար տոննա։
Չինաստանն աշխարհում ոսկու խոշորագույն արտադրողն է։ Անցյալ տարի ՉԺՀ-ում արդյունահանվել է 450 տոննա ազնիվ մետաղ։





























