Թուրքիայի Չանաքալե նահանգի Այվալըքի շրջանում նոյեմբերի 11-ի առավոտյան  դեպի հունական Միտիլինի կղզի մեկնող գաղթականներով նավ է շրջվել։

Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Այվալըքի շրջանից Էգեյան ծովով դեմ հունական Միտիլինի կղզի անօրինական գաղթականներ տեղափոխող նավը շրջվել է, որի հետեւանքով խեղդվել է 14 գաղթական։

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը մեկնել են դեպքի վայր եւ փրկել 27 գաղթականի։