А321-ի չվերթի վթարի հետեւանքով զոհվածների գենետիկ փորձաքննությունը կարող է ավարտվել 2016թ. փետրվարին , լրագրողներին հայտնել է փոխնահանգապետ Իգոր Ալբինը:

«Հաշվի առնելով այն ընթացակարգերը , որոնք գոյություն ունեն դատաբժշկական փորձաքննության կենտրոնում՝ երեք շաբաթվանից մինչեւ երեք ամիս կտեւի »,- ասել է նա , հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնել էին , որ ԴՆԹ անալիզի համար նյութը քննիչները սկսել էին հավաքել ավիավթարի օրը , ավելի ուշ սկսվել էին փորձանմուշներ վերցնել զոհերի դիերից: Աճյունի նյութերից ԴՆԹ-ն առանձնացնելը նոյեմբերի սկզբին է հաջողվել: