Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Սիլոփիի շրջանում նոյեմբերի 10-ի երեկոյան PKK-ի (Քուրդիսատանի բանվորական կուսակցություն) զինյալները 3 ոստիկանի են սպանել։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Սիլոփիի շրջանում ոստիկանները զրահապատ մեքենայով պարեկային շրջայցի ժամանակ քուրդ զինյալների կողմից հարձակման են ենթարկվել։
Քուրդ զինյալները հարձակման ժամանակ սպանել են 3 ոստիկանի եւ հեռացել դեպքի վայրից։



























