Բրիտանական Carte Blanche Greetings Ltd ընկերությունը բաշկիրցի գործարարների դեմ 48 հայցադիմում է ներկայացրել հեղինակային իրավունքների խախտման՝ Teddy փափուկ արջուկների ու այլ խաղալիքների վաճառքի համար: Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Բաշկիրիայի արբիտրաժային դատարանին:

«Նոյեմբերի 6-ից 11-ը կորպորացիան տարբեր ձեռներեցների դեմ 48 հայցադիմում է ներկայացրել: Յուրաքանչյուր հայցապահանջի գումարը 30 –ից 50 հազար ռուբլի է»,- հայտնել են դատարանում: Երկու հայտարարությունների ընթացք չի տրվել, մնացածը դեռ վարույթ չեն վերցվել:

Carte Blanche Greetings Ltd ընկերությունը առաջին անգամ չէ, որ այս առթիվ դատարան է դիմում: 2015 թ. նման հայցեր են ներկայացվել Մոսկվայի, Տոմսկի ու Օմսկի շրջանների ձեռներեցների դեմ: Հայցերից շատերը բավարարվել են:

Carte Blanche Greetings Ltd -ը Teddy արջուկների, Pudsey շնիկների, Violent Veg բանջարեղային ընտանիքի ու այլ խաղալիքների արտադրության բացառիկ իրավատերն է: 

Teddy արջուկը Մեծ Բրիտանիայում ամենահայտնի խաղալիքներից մեկն է, իր անունով պարտական է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտին, որին մտերիմները Թեդդի են անվանում: