Հայաստանում ցանկանում են հարկերից ազատել ընտանեկան հյուրատները։ «Հարկերի» մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը նոյեմբերի 11-ին Հայաստանի խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Օրենքի նախագիծն առաջարկում է ընդլայնել հյուրատները որպես ընտանեկան բիզնես գրանցելու հնարավորությունները։ Այս դեպքում բիզնեսն ազատվում է բոլոր հարկերից, բայց եթե դրանում զբաղված են միայն ընտանիքի անդամներ (ծնողներ, երեխաներ, եղբայրներ, քույրեր), առանց վարձու աշխատողների եւ որը տարեկան մինչեւ 18 մլն դրամի շրջանառություն ունի (մոտ 38 հազար)։
Ավելի վաղ հարկային ծառայությունը հրաժարվել էր ընտանեկան բիզնեսի ռեժիմ տրամադրել հյուրատների սեփականատերերին՝ հայտարարելով, որ դժվար է արձանագրել նրանց եկամուտը։ «Բայց մենք այս ոլորտը կարեւոր ենք համարում քաղաքացիների զբաղվածության համար, հատկապես շրջաններում, եւ ուզում ենք նպաստել դրա զարգացմանը», - ասել է Միրումյանը։ Փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2016 թվից։
Ավելի վաղ դրա անհրաժեշտության մասին հայտնել էին հարկատուների մի շարք ՀԿ-ներ, այդ թվում նաեւ՝ Մանր եւ միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիան։





























