Զապորոժիեում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող «Սու-25» օդանավը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՊՆ կայքը:
Կործանման հետեւանքով մահացել է 23-ամյա օդաչուն: Դեպքի վայրում աշխատում է փրկարարական խումբը:
Վթարի փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում, պարզվում են միջադեպի հանգամանքներն ու պատճառները:





























