Ֆրանսիայի Պլեստին լե Գրեւ գավառում գյուղական քահանան եկեղեցու այցելուների եւ եկեղեցական արվեստի հանձնաժողովի անդամների աչքի առաջ կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը, հայտնում է The Local-ը։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։
55-ամյա Ժան Ժակ Լե Ռուսան, սթրեսի վիճակում կոտրել է եկեղեցում գտնվող արձանը՝ բացականչելով, թե մեկով պակաս կլինի, փոխանցում է Lenta-ն։
Ավելի ուշ նա հայտնել էր, թե իր արարքը կանխամտածված չի եղել։ Ինքը ուղղակի փորձել է ստուգել արձանի ամրությունը։ Նա ներողություն է խնդրել, բայց եկեղեցու այցելուները բողոք են ներկայացրել նրա դեմ։





























