Հայ-Ամերիկյան գործակցության կոմիտեն (ARAMAC)  միացել է Colorado Coalition for Genocide Awareness & Action (CCGAA) կազմակերպության նախաձեռնած «Արշավ ըննդեմ ցեղասպանության» շրջագայությանը, ցեղասպանություններին վերջ դնելու պայքարում: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Colorado Coalition for Genocide Awareness & Action (CCGAA) կազմակերպությունը զբաղվում է ցեղասպանության իրազեկմամբ:

Արշավը կանգ կառնի 15 քաղաքներում, որտեղ ակտիվիստները կքարոզեն ցեղասպանության կանխարգելումը լրատվամիջոցների, ընտրված պաշտոնյաների եւ հասարակության շրջանում: Այս կրթական արշավը պետք է Կոլորադոյի բնակիչներին տեղյակ պահի ցեղասպանությունների մասին եւ նրանց անհրաժեշտ գործիքներ տա որեւէ գործողության դիմելու համար եւ օգնելու վերջ դնել Դարֆուրում ներկայում ընթացող ցեղասպանությանը:

Նշենք, որ «Արշավ ընդդեմ ցեղապանության» շրջագայությունը կսկսվի Դենվերում, որը կտեւի 4 օր: Մասնակիցներն այդ ընթացքում կանցնեն 1, 500 մղոն: