Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կմասնակցեն Ղազախստանում կայանալիք ՆԱՏՕ-ի միացյալ զորավարժություններին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Today's Zaman»-ը: Ըստ թերթի, «Արտակարգ իրավիճակների հետեւանքների կառավարման դաշտային վարժանքները» անցկացվելու են սեպտեմբերի 5-11-ը եւ կոչված են բարելավելու արտակարգ իրավիճակների պայմաններում ՆԱՏՕ-ի եւ նրա հետ համագործակցող պետությունների՝ համատեղ համակարգված գործողություններ իրականացնելու կարողությունները:

Զորվարժանքներին մասնակցելու են նաեւ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Ուկրաինան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը։