Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 10, յուրացման 2 եւ մաքսանենգության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 7, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























