Աֆղանստանում այսօր՝ նոյեմբերի 12-ին, երկրի Զաբուլ քաղաքում փոխհրաձգության ժամանակ սպանվել է «Թալիբան» շարժման ղեկավարներից մեկը՝ մոլլա Մանսուր Դադուլլահը: Այս մասին հայտնում է պակիստանյան Express Tribune թերթի էլեկտրոնային տարբերակը:

Այս տարվա նոյեմբերի սկզբին աֆղան թալիբները, որոնք չեն ճանաչում Ահթար Մանսուրին որպես «Թալիբանի» հիմնադիր մոլլա Օմարի իրավահաջորդ, հայտարարել են շարժման սեփական այլընտրանքային խմբակցության ստեղծման մասին, որը գլխավորել է մոլլա Մոհամադ Ռասուլը: Նրա տեղակալ է դարձել Մանսուր Դադուլլահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: