Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփիի շրջանում թուրք ոստիկանները հերթական քուրդ երիտասարդի են սպանել, որից հետո դին մեքենայից կապել ու քարշ են տվել։

Քրդական Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ Սիլոփիում ոստիկանները նոյեմբերի 12-ի առավոտյան սպանել են 19-ամյա Քադրի Սենջերին, որից հետո նրա դին կապել մեքենայի հետեից ու գետնին քարշ տալով տարել մոտ 300 մետր։

Դեպքի ականատեսները պնդում են, թե երիտասարդին սպանելուց հետո ոստիկանները սկսել են աջ ու ձախ կրակել տների ուղղությամբ։