Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ոստիկանությունը ցուցարարներին ցրելիս արցունքաբեր գազ է կիրառել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հունաստանի երկու խոշորագույն արհմիությունները՝ Հունաստանի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիան եւ Քաղծառայողների գերագույն աշխատակազմը, այսօր 24-ամյա համընդհանուր գործադուլ են անցկացնում՝ բողոքելով կոշտ տնտեսման միջոցների դեմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։