Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Վրաստանի քաղաքացիության դադարեցման  հարցով եզրակացությունը դեկտեմբերի սկզբին կուղարկվի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին։

Այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։ Նրա խոսքով՝ նամակը Սահակաշվիլիին են հանձնել մի քանի օր առաջ Օդեսայում։ «Այդ պահից սկսած՝ 4 շաբաթվա ընթացքում նա պետք է ներկայացնի այդ կապակցությամբ իր դիրքորոշումը։ Դեկտեմբերի սկզբին մենք Վրաստանի նախագահին կներկայացնենք քաղաքացիության դադարեցման եզրակացությունը, ով վերջնական որոշում կկայացնի այդ հարցով»,- ասել է Ծուլուկիանին, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։