Հայաստանի ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ուժեղ քամու հետևանքով շրջվել են էլեկտրական սյուներ, ինչից հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր ուժեղ քամու հետեւանքով ծառեր էին տապալվել Երեւանում եւ Արագածոտնի մարզում: