Հայաստանի գյուղերի նոր վարչական բաժանումը ինչ-որ տեղ կրկնում է խորհրդայինը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:
Օրինագիծը ենթադրում է համայնքների խոշորացում:
Մարգարյանի խոսքով, շատ դեպքերում գյուղապետերը, մեղմ ասած, չեն աջակցել նոր կարգին անցնելուն, բայց պետք է հասկանալ, որ փոքր գյուղը պարզապես ի վիճակի չէ բավարար բյուջե ձեւավորել: «Դա հասկանում էին նաեւ խորհրդային տարիներին, երբ մի քանի գյուղեր միավորում էին մեկ գյուղխորհրդի մեջ»,-ամփոփել է պատգամավորը:





























