ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը եւ Մերձավոր Արեւելքի մյուս խմբավորումներն իրենց հսկողության տակ թունավոր նյութեր, այդ թվում իպրիտ ունեն։
«ԻՊ-ն ու Մերձավոր Արեւելքի մյուս արմատական խմբավորումներն իրոք ունեն քիմիական զենքի արտադրության տեխնոլոգիաները եւ դրա բաղադրիչները, որոնք սկսել են ավելի ակտիվ օգտագործել Սիրիայում եւ Իրաքում։ Եթե նախկինում խոսքը հիմնականում վերաբերում էր կենցաղային եւ արդյունաբերական քլորին, ապա հիմա հաստատվել է այն տեղեկությունը, որ օգտագործվում են լիարժեք մարտական թունավոր նյութեր, մասնավորապես իպրիտ»,- ասել է Զախարովան, փոխանցում է Gazeta-ն։





























