Հայաստանի խոշորացված համայնքներում ավագանու խորհրդի ընտրությունները կարող են անցկացվել համամասնական ցուցակներով։ Այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը դեռեւս վերջնականապես հակված չէ այդ տարբերակին, եւ հարցը քննարկվում է նախաձեռնության մակարդակով։ «Ստեղծվելիք նոր համայնքներում այդ կարգը կիրառել մենք չենք շտապում, քանի որ ընտրությունների ընթացակարգերը պետք է միասնական լինեն ե՛ւ խոշորացված, ե՛ւ սովորական համայնքներում»,- հավելել է Տերտերյանը։