Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, 1963 թ. ծնված Սոնա Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ տաքսու վարորդն օգտվելով Արին-Բերդի փողոցում ավտոմեքենայից մի քանի րոպեով դուրս գալու հանգամանքից` բացահայտ հափշտակելով ավտոմքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, 3 բջջային հեռախոս եւ այլ իրեր, դիմել է փախուստի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ wստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կողոպուտը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 11-ին Երեւանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 73 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:





























