Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Օրենք եւ արդարություն» կուսակցության ներկայացուցիչ Բեատե Շիդլոյին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով Լեհաստանում սկսվել է Սահմանադրությամբ ամրագրված ֆորմալ ընթացակարգերի ցիկլը։ Ակնկալվում է, որ նոյեմբերի 16-ին կկայանա նոր կառավարությանն երդմնակալության արարողությունը, իսկ նոյեմբերի 18-ին սեյմում կկայանա Շիդլոյի կառավարությանը վստահության քվե հայտնելու քվեարկությունը։ Դրանից հետո նա պաշտոնապես կստանձնի վարչապետի պարտականությունները։





























